Հասարակություն

Ծեծի են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամները

«Հիմնադիր խորհրդարանի»՝ դեպի Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցների վրա այսօր Բերձորի մոտ ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք են հարձակվել, ծեծի են ենթարկել նրանց, ջարդել մեքենաների ապակիները:

Ըստ հաղորդագրության՝ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության մասին իրազեկող Ժիրայր Սեֆիլյանը և երթի մյուս մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ: Վիրավորվել է «Նոյան Տապան»-ի լրագրողը։

«Հիմնադիր խորհրդարան»-ի հաղորդագրության մեջ ասված է նաեւ, որ ծեծի են ենթարկվել նաև ազատամարտիկներ, ովքեր պետք է դիմավորեին Երևանից-Արցախ ավտոերթով մեկնող մեքենաներին:

 

Կարդացեք նաև

Back to top button