Քաղաքական

Ինչ ուժ էր կանգնած Պարույր Հայրիկյանի մահափորձի հետեւում

arminegevorgyan
2013թ  նախագահական ընտրությունների  քարոզարշավի ժամանակ մահափորձ իրականացվեց ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ: Չնայած մահափորձ կատարելու մեղադրանքով 14 տարվա ազատազրկման դատապարտվեց նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, սակայն ԱԻՄ առաջնորդը ասում է, որ քննիչները եթե մինչև վերջ գնային, ապա կգտնեին իրական պատվիրատուին, իսկ իրական պատվիրատուն` կայսրապաշտական Ռուսատանն է:

 

 

Այսօր լրանում է երկու տարին, երբ մահափորձ իրականացվեց ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ` 2013թ  նախագահական ընտրությունների ժամանակ: Հայրիկյանը պատրաստվում է այդ մասին գիրք հրատարակել, որտեղ մանրամասնորեն կնկարագրի այն ամբողջ գործընթացը, որ տեղի է ունեցել տվյալ ժամանակահատվածում: Վերջինս նշում է, որ չնայած գործը շատ արագ բացահայտվել է, սակայն քննիչները մինչև վերջ չեն գնացել ու այդպես էլ չեն գտել իրակական պատվիրատուին, իսկ պատվիրատուն միանշանակ Ռուսատանն էր: ԱԻՄ առաջնորդը նշում է, որ նախաձեռնողների հիմնական նպատակն էր շեղել բոլորի ուշադրությունը կարևորագույն խնդիրներից, վախեցնել ու նախապատրաստել Հայաստանի ոչնչացումը, որի վկայությունն ըստ նրա՝   Մաքսային Միությանն անդամակցությունն է:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ դեռ կասկածելի է, մահափորձ է եղել, թե՞ ոչ: Ես անձնական որևէ թշնամանք չունեմ ու ճշմարտությունը վեր հանելը դա իմ պարտքն է»:

Հայրիկյանը նկատում է, որ այդ օրերին ինչ որ պահից սկսած ողջ պետական համակարգը  սկսեց տարածել հակահայրիկյանական քարոզչություն: Հայրիկյանն ասում է, որ նախաքննական մարմինն իր գործը պատշաճ կատարեց, բայց չպարզաբանեց դրամական աղբյուրները ու այդ աղբյուրների շահագրգռվածության պատճառը: «Ինձ  համար ակնհայտ է, որ մահափորձի հետևում կանգնած է շատ հզոր, միաժամանակ չափազանց զգուշավոր, բայց և լկտի ուժ»:

«Իմ բախտը բերեց, որ այդ հանցագործությունը ոչ միայն ուղղված էր իմ դեմ,այլև երկրի նախագահի, դրա համար էլ այն շուտ բացահայտվեց»:

Back to top button