Հասարակություն

Ինչպես ճիշտ դաստիարակաել երեխային եւ պաշտպանել աղանդներից

aidaavetisyan

Մարդու կյանքը ծրագրավորվում է ծննդյան օրվանից սկսած: Կարծիք է հայտնել հոգեբան Սամվել Խուդոյանը: Ըստ նրա՝ երեխայի վաղվա օրը կազմակերպելու հարցում մեծ նշանակություն ունեն  ծնողների  մոտեցումները երեխայի դաստիարակության հարցում: Մանկուց պետք է երեխային տրամադրել  դրականը, ասել է հոգեբանը, և նշել,  որպեսզի հետագայում չկանգնեն փաստի առջև: «Երեխան կարող է նմանվել հարազատներից որևէ մեկին» մոտեցումը ծնողները պետք է հենց փոքր հասակից արմատախիլ անեն երեխայի հոգեբանությունից:

 

 

Յուրաքանչյուր մարդ  ծննդից ի վեր իր կյանքն ապրում է ծրագրավորած: Ծրագրերի հեղինակներն էլ շատ դեպքերում լինում են ծնողները, որոնք էլ մեծ դերակատարություն են ունենում երեխայի ապագայի վրա: 2- 5 տարեկան ժամանակահատվածում երեխայի ենթագիտակցության մեջ  ամեն ինչ ջնջվում է և սկսում է գործել ծնողի մշակած ծրագիրը:

Եթե հայրը կամ էլ մայրը, անընդհատ երեխայի ականջին շշնում են, որ նա անհաջողակ կամ հանցագործ  է լինելու,  կամ դրականը՝ լինելու են հանճարեղ մարդ, ինչպես օրինակ  ծնողներից մեկը, ապա երեխայի մոտ  առանց գիտակցելու արմատվում է  նրա մշակած ծրագիրը:  Այդպես էլ Աղանդավորական կառույցներն ունեն հատուկ մշակված ծրագրեր: Ինչպես ներքաշել մարդկանց, ինչպես  գցել կախման մեջ: Եվ նույնիսկ լինում են ինքնասպանություն քարոզող  ծրագրեր:  Այս ամենն էլ  կատարվում է հատուկ աղոթքների, երաժշտության ներքո: Արդյուքնում մարդը «զոմբիանում» է և դառնում նրանց մշակած ծրագրի կատարող:

Այս կարգի մարդկանց փոխելը դժվար է, ասում է հոգեբանը: Պատճառը նրանց համապատասխան մասնագետին չդիմելն է, քանի որ չեն գիտակցում իրենց վիճակի վատ լինելը: Հարազտաների դիմելու դեպքում էլ համառում են:  Սակայն համառողները հիմնականում 25 տարեկանից բարձրերն են, իսկ լինում են դեպքեր,  երբ ճամբարներում  աղանդավորներն իրենց շարքերն են ներգրավում նաև 8-9 տարեկան երեխաների, որոնց հետ աշխատելը և հեշտ է, և՛ արդյունավետ:

Ըստ հոգեբան Սամվել Խուդոյանի՝ անհրաշետ է  պետության կողմից վերահսկվող գիտահետազոտական  լաբորատորիաներ ստեղծել: «Ներշնչանքը հասարակական կյանքում» ծրագրով  դիմել են գիտական գրանտ շահելու համար, սակայն  մերժվել են: Ծրագրի նպատակն էլ  հետազոտել, թե մարդն ինչ է ներշնչում և քայլեր ձեռնարկել դրա դեմ, որն էլ,  ըստ մասնագետի, կարևոր է հատկապես  բանակի համար:  Իսկ այս դեքպում մեզ համար այս ծրագիրը կարևոր է, քանի որ  հայկական բանակում ինքնասպանության դեպքերը շատ են գրանցվում:

Back to top button