Հասարակություն

Ցեղասպանության միջոցառումների պաշտոնական կարգախոսը սխալ է ընտրված. մտավորականներ

karenghazaryanaidaavetisyan
Հայոց ցեղասպանության 100-րդ տարվան են այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել եւ հնարավոր կատարելիք քայլերի մասին խոսել մի խումբ մտավորականներ: Սփյուռքահայ պատմաբան Գեւորգ Յազըճյանը կարծում է, որ Ցեղասպանության միջոցառումների պաշտոնական կարգախոսը սխալ է ընտրված: Ըստ նրա՝ «Հիշել եւ պահանջելը» չի հստակեցնում թե ինչն ենք հիշում ու ինչը՝ պահանջում:

«Պիտի հիշե՞նք երբեւիցե Արեւմտյան Հայաստանը: Այս մասին չի խոսվում եւ այստեղ մեղսակցություն կա եւ այստեղ ես տեսնում եմ, որ մեծ մեղսակցություն կա: Հայրենիքի մեծագույն մասը գտնվում է թուրքական գրավման տակ: Չի գործում մեր գաղափարական անվտանգությունը: Ես կուզեի, որ մեր պետությունը շատ հստակացներ, թե մենք ինչ ենք հիշում եւ ինչ ենք պահանջում: Հստակ ասվեր»:

Ըստ պատմաբանի՝ առաջնային խնդիր պիտի համարվի բռնագրավված հողերի վերադարձը եւ դա պիտի հստակ ասվի, որ հերթական անգամ մեզ զուտ բարոյական հաղթանակներով չկերակրեն ու չշեղեն տարբեր ուղղությամբ:

«Անդին» հանդեսի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը, մինչդեռ, համոզված է, որ երբ ասվում է «Հիշենք եւ պահանջենք», ապա այդ պահանջի մեջ մտնում են նաեւ հողերը ու այդ տեսանկյունից խնդիրը հնչեցրել է նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահը:

Կարդացեք նաև

Back to top button