ԿարևորՔաղաքական

Իսրայելի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը

Իսրայելի նախագահ Ռուվեն Ռիվլինը Հոլոքոստի զոհերի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Իսրայելի նախագահն ասել է, որ մեղադրել Իսրայելին ցեղասպանության եւ ռազմական հանցագործության մեջ «ցինիկություն» է, որը խանգարում է միջազգային հանրության օրգանիզմին պայքարել իրական հիվանդության եւ չարիքի դեմ: Հաղորդում է Haaretz-ը:

Խոսելով վեհաժողովի բացման արարողությանը՝ Ռուվեն Ռիվլինը մասնավորապես նշել է, որ Թուրքիայի կողմից ավելի քան 1,5 միլիոն հայերի կոտորածը մինչ այժմ չի ճանաչել Իսրայելը: «100 տարի անց հայտարարում եմ՝ ամոթ է չճանաչել պատմության ամենամեծ ոճիրներից մեկը: Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը»:

Ռիվլինը, մասնավորապես, մեջբերել է 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության օրերին, Նիլիից (հրեական լրտեսական ցանց Պաղեստինում) Ավշալոմ Ֆեինբերգի խոսքերը Ցեղասպանության վերաբերյալ և այնուհետ հավելել. «Ֆեինբերգը դա գրել է ուղիղ 100 տարի առաջ: Կասկածի և մերժման 100 տարի: Այն տարիների Իսրայելում, որտեղ ես ծնվել եմ, ոչ ոք չէր ժխտում կատարված սպանությունը: Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողները տեսել են նրանց հազարներով գալու ժամանակ՝ սոված, փայտեր այրելով: Երուսաղեմում նրանք ապաստան գտան և նրանց ժառանգները մինչ օրս ապրում են այնտեղ»:

Նա եզրափակել է իր խոսքերը հետևյալ հայտարարությամբ. «Այսօր մենք պետք է մեզ անկեղծ հարց տանք՝ արդյո՞ք մեր պայքարը, այս Ասամբլեայի պայքարը «ցեղասպանություն» երևույթի դեմ բավականաչափ արդյունավետ է: Արդյունավե՞տ էր այն Բոսնիայում: Արդյունավե՞տ էր այն Խոջալուի սպանությունները կանխելու համար»:

Ռիվլինը ՄԱԿ –ին կոչ է արել ցողասպանությունները կանխելու համար հատուկ «կարմիր գծեր» սահմանել, ապա հավելել է. «Միեւնույն ժամանակ մենք պետք է հիշենք, որ այդ «կարմիր գծերի» սահմանումը մեզանից է պահանջվում, որպեսզի վերջ դրվի ցինիկորեն շահարվող կեղծ օբյեկտիվությունը, ինչպես արվում է մարդու իրավունքների պաշտպանության հռետորաբանությամբ «ցեղասպանություն» տերմինի քաղաքական նպատակներով օգտագործումը»:

Back to top button