ՄիջազգայինՔաղաքական

ԵԽԽՎ-ն Ռուսաստանին զրկել է ձայնի իրավունքից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ռուսաստանի պատվիրակությանը մինչև ապրիլ զրկել է ձայնի իրավունքից: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Վեհաժողովի ընդունած բանաձևին:

«Վեհաժողովը պետք է քննարկի ռուսական պատվիրակության քվեարկության իրավունքի դադարեցման հնարավորությունը և Վեհաժողովի բյուրոյում ներկայացված լինելու իրավունքը` 2015-ի ապրիլին նստաշրջանի բացմանը, եթե Ռուսաստանը չհասնի ակնհյատ և զգալի առաջընթացի Վեհաժողովի նշված կետերի կատարման հարցում և ամբողջապես չհամագործակցի աշխատանքային խմբի հետ, որի մասին ասվում է բանաձևի 17-րդ կետում»,- ասվում է ընդունված բանաձևում:

Չորեքշաբթի օրը ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ մինչև տարվա վերջ Ռուսաստանը կլքի ԵԽԽՎ-ն: «Մենք կլքենք ԵԽԽՎ-ն մինչ տարեվերջ»,- ասել է Պուշկովը` մեկնաբանելով Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու ԵԽԽՎ որոշումը:

Մոսկվայի լիազորությունների դադարցումը երկարացնելու օգտին 148 պատվիրակ քվեարկել էր կողմ, 64-ը՝ դեմ: 11 ձեռնպահների թվում նաև Հայաստանի պատվիրակներն էին: Ադրբեջանի 6 ներկայացուցիչները հակառուսական բանաձևին դեմ են քվեարկել: Հիշեցնենք, որ Մոսկվային ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու որոշումն ընդունվել էր 2014 թվականի ապրիլին՝ Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո: Կառույցը լիազորությունների վերականգնման նախապայման է համարում Ուկրաինայի հարցում պաշտոնական Մոսկվայի զիջումները:

Back to top button