Հայ կանայք կռվի առաջին օրերից տղամարդկանց կողքին էին
«Ռադիոլուր»-ի անդրադարձը` սահմանամերձ Տավուշի սահմանապահ ու արցախյան պատերազմին մասնակից կանանցից մեկին. «Սոսե» մայրերի ասոցիացիայի նախագահ Նինա Ադամյանը հասուն տարիքում էր, երբ պայթեց առաջին ռումբը: Գլխով շատ բաներ են անցել, շատ բան է տեսել: Հիշողությունից ոչինչ չի ջնջվել, հարուստ կենսափորձը նրան հուշում է՝ հայ ժողովրդի միակ փրկությունը նրա միասնության մեջ է:
Այսօր նշում ենք Հայոց զինուժի կազմավորման 23-րդ տարեդարձը: Հայոց բանակը նորանկախ հանրապետության ամենակարևոր ձեռքբերումներից էր, այսօր արդեն հպարտությամբ ու վստահ կարող ենք ասել՝ Աստված մի արասցե լայնածավալ ռազմական գործողությունների պարագայում, հայ զինվորը կկարողանա կռվել ու հաղթել թշնամուն:Սակայն, երբ 1900-ականներին ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում սկսվեց պատերզամը, շատերը չգիտեին, թե ինչ է զենքը, զենքի ինչ տեսակներ կան, գիտեին, սակայն, մի կարևոր բան՝ պետք է կռվել, կռվել՝ հանուն հայրենիքի ու բոլորիս խաղաղության: Այդ պայքարից ու հաղթանակից հետո էլ հայկական բանակն ավելի հզորացավ:
Իսկ այդ օրերին, կին, թե տղամարդ արդեն կարևոր չէր, անգամ մտածելու ժամանակ չկար: Հայ կանայք կռվի առաջին օրերից էին տղամարդկանց կողքին հավասարը՝ հավասարի իրավունքով պայքարում, զրուցակիցս բացառություն չէր, Նախկին Շամշադինի, այժմ Բերդի տարածաշրջանի և ոչ մի բնակչի մտքով չէր էլ անցնի, որ մի օր սեփական տանն ապրելն այդքան վտանգավոր է լինելու: Կյանքի հասուն տարիքում՝ 48 տարեկան էր, երբ պայթեց առաջին ռումբը:
Այգեպարի ավանային խորհդի նախագահ , այժմ արդեն , Սոսե մայրերի ասոցիացիայի նախագահ Նինա Ադամյանը կանգնեց որդու և ամուսնու կողքին, սեփական բնակարանը շտաբ դարձրեց, այստեղ հավաքվում ու կարևորագույն հարցեր էին քննարկում կռվին մասնակից տարբեր ջոկատների՝ Ալաշկերտի,Վրիժառուի, Սասնա ծռերի, Մուշի անդամները: Զենքը ձեռքին առաջնորդում էր, մասնակցում բանակցություններին ու գերիների փոխանակությանը: Առավելություններից մեկն էլ ադրբեջաներենի փայլուն իմացությունն էր:
1990-ականններին ադրբեջանցիները գլխագին են պահանջել տիկնոջ ու Չառլի՝ Հրաչ Աթոյանի գլխի համար, 1992 թ մայիսի երկուսին է վիրավորվել, հայկական գյուղերը տանկերով էին ռմբակոծվում: Ամեն անգամ կռվում էին՝ մահն աչքի առաջ ունենալով:
Կռվում անփորձ, սակայն, հայրենիքը պաշտանելու անզուսպ ցանկությամբ ու գիտակցմամբ կռվեցինք ու հաղթեցինք, թե ինչի է ընդունակ Ադրբեջանը, այսօր էլ գիտենք,գիտենք, որ ընդունակ են կրակելու անգամ ծերունի հովվի կամ էլ բակում խաղացող երեխայի ուղղությամբ: Նրանց ճանաչում էինք նաև 90-ականներին, հաղթեցինք անգամ այն դեպքում , երբ հայկական գյուղերում մութ էր, իսկ ադրբեջանականում գյուղերում՝ լույս:
Նույնսիկ պատերազմի թեժ պահին, գիշերով կարողացել են ադրբեջանական գյուղեր հասնել ու մտնել ներս՝ համոզվել, որ վառվող լույսերը դեռ ոչինչ չեն նշանակում, նրանք փախել էին սեփական տներից՝ վառ թողնելով լույսերը, իսկ մենք՝ ամուր կառչած էինք մեր հողին՝ անգամ պատերազմի ու մթի տարիներին, պայքարում էինք:
Այսօր էլ մենք հանգիստ ենք, որ սահմանապահ գյուղերում ապրում են մարդիկ, որոնք պատրաստ են իրենց ամենօրյա հանգիստը զոհել հանուն մեր հայրենիքի ու խաղաղ կյանքի: Ու եթե Ադբրեջանը նորից արկածախնդրության գնա ու բացահայտ ռազմական գործողություններ սկսի, ապա մենք նորից կռվելու և հաղթելու ենք, քանի որ հանուն հայրենքի ու հաղթանակի կռվելը արյան կանչով է ծնվել:
Նորից հայ զինվորի կողքին կանգնելու պատրաստակամությունն ամենակարևորն է: Այսօր էլ նույն հավատով ու սզբունքով է ապրում՝ հայի տունը ինքը՝ հայն է միայն շենացնելու և պաշտպանելու: Եվ ամենակարևորը՝ չմասնատվենք, պայքարենք ու հաղթենք միասին: