Հասարակություն

Անդամակցել ԵՏՄ-ին չի նշանակում դուրս գալ «սեւ ցուցակից»

hasmikdilanyanlianaeghiazaryan

Ինչպես նախորդ տարի, այնպես այս տարի մեր հայրենակիցների մի մասը Ռուսաստանի Դաշնություն մեկնելու հետ կապված խնդիրներ ունեն: Հիշեցնենք, ՌԴ  Դաշնային  միգրացիոն ծառայությունը խստացրել է իր քաղաքականությունը:  Ու չնայած 2015թ հունվարից  ՀՀ պաշտոնապես անդամակցում է ԵՏՄ-ին, միևնույնն է, սա արդեն խախտումներ կատարած ՀՀ քաղաքացիների  համար որևէ, այսպես ասենք, համաներում չի ենթադրում: Համենայնդեպս, առայժմ նման խոսակցություն չկա, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն պետական գործակալության պետի տեղակալ Իրինա Դավթյանը: Ռուսաստանի միգրացիոն ծառայության խստացման իրական պատճառներն ու թե ՀՀ քանի քաղաքացի է հայտնվել  «Սև ցուցակում»՝ «Ռադիոլուր»-ի թեմատիկ անդրադարձում:

 

Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու  դրական սպասումներից  մեկն էլ մեր երկրից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների համար աշխատանքային բարենպաստ պայմաններ ունենալն էր: Սա խոստում էր, որը հնչում էր պատասխանատու մարմինների կողմից:  2015թ հունվարից  ՀՀ պաշտոնապես անդամակցում է ԵՏՄ-ին: Սակայն, ինչպես մեր զրուցակիցներն են նկատում, նախկինում, երբ որևէ կառույց ստեղծված չէր ու աշխատանքային միգրանտների համար էլ բարենպաստ պայմանների մասին ամենուրեք չէին բարձրաձայնվում, իրենք ավելի հեշտ էին մեկնում արտագնա աշխատանքի ու վերադառնում:

Պարզվում է՝  այսպես մտածողները սխալ էին, ՏԿԱԻՆ Միգրացիոն գործակալության պետի տեղակալ Իրինա Դավթյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում  ինքն էլ փաստեց, որ մեր քաղաքացիները անդամակցությունը ԵՏՄ-ին կապում էին  այսպես ասենք համաներման հետ, վստահ էին, որ, անդամակցելուց  հետո նրանց համար համաներում կկիրառվի այս պահի դրությամբ զիջումների մասին խոսք լինել չի կարող. «Այնպես հասկանալով, որ այդ անդամակցությունից հետո ավտոմատ պետք է այդ համաներումը բխեր: Բայց այսօրվա դրությամբ այդպիսի կարգավորում չկա,  այդ քաղաքացիները եղել են այդ այսպես կոչված սև ցուցակում, այդպես էլ կան»:

Հայաստանի միգրացիոն գործակալությունը պաշտոնական տեղեկատվություն ստանում է Ռուսաստանի իր գործընկերոջից: Վերջին անգամ պաշտոնապես գրանցված խախտումներ կամ այսպես ասենք սև ցուցակում հայտնված  հայ քաղաքացիների թվի մասին տեղեկատվությունը տեղադրվել է  2014 փետրվար-մարտին: Ուստի և  վերջին ու պաշտոնական տվյալներով խախտումներ կատարած հայերի թիվը  հասնում է  36 հազարի, դրանցի բացի կային նաև  ռիսկի խմբում հայտնվածներ: Սրանք մարդիկ էին, որ չնայած ՌԴ-ում էին, սակայն, իշխանությունները գիտեին, որ նրանք խախտումներ են արել, ու եթե հատեին սահմանը, կրկին սև ցուցակում էին հայտնվելու:

Ոչ պաշտոնական, սակայն, դրանց թիվն այժմ հասնում է 40-50 հազար է կազմում: Գործակալությանը շատ հաճախ են դիմում քաղաքացիները, նրանք իրենց տվայլները  փոխանցում են   ՀՀ միգարցոին գործակալությանըմ, վերջիններիս էլ՝  ՌԴ  գործընկերներին: Ու եթե վերջիներս գտնում է նպատակահարմար, ապա մուտքի արգելքը վերանում է: ՏԿԱԻՆ Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյան.«Այդ աշխատանքները սկսվել են անցյալ տարվա հունիսից, այսօրվա դրությամբ մենք ունենք 3700-ի կարգի դիմումներ, դրանց մեծ ամսը արդեն ներկայացվել է Դաշնային ծառայություն, դրական պատասխանները կազմում են ընդհանուր դիմումների մոտ 25 տոկոսը: Մնացած դեպքերում որոշումը մնում է անփոփոխ»:

Նշենք, որ գործակալության պաշտոնական կայքէջում տեղակդրված է ինֆորմացիա, որտեղ բավականին մանրամասն ներկայացված են փոփոխություններն ու  ԵՏՄ անդամ երկրների  միգրանտ քաղաքացիների արտոնությունները: 2015թ. հունվարի  2-ից  սկսած, Եվրասիական տնտեսա­կան միության  (այսուհետ` ԵՏՄ)  անդամ պետություններում (Բելոռուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն)  աշխատելու համար  ՀՀ  քաղաքացիներից  չի  պահանջվում  ունենալ   թույլատվական բնույթի  որևէ  փաստաթուղթ, այդ  թվում  և պատենտ:

Միևնույն ժամանակ, ԵՏՄ  անդամ պետություններում  օրինական աշխատելու  և գտնվելու համար  անհրաժեշտ  է  ունենալ  գործատուի  հետ  կնքված  աշխատանքային  կամ քաղաքացիա-իրավական պայմանագիր (այսուհետ` պայմանագիր) : Ընդ  որում որպես գործատու կարող  են հանդես գալ նաև  ֆիզիկական անձինք: Աշխատանքի տեղավորման պետության տարածք մուտք գործելու օրվանից սկսած 90–օրյա ժամկետը լրանալուց հետո  պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ՀՀ  քաղաքացի  աշխատանքային  միգրանտն  իրավունք ունի 15 օրվա ընթացքում կնքել նոր պայմանագիր՝ առանց աշխատանքի տեղավորման պետության տարածքից դուրս գալու:

Այն  դեպքերում, երբ աշխատանքային  միգրանտն  ունի   ուժի  մեջ  գտնվող  աշխատանքի  թույլտվություն  կամ պատենտ,   նա  կարող  է  սպասել  մինչև  այդ  փաստաթղթերի  ժամկետի  ավարտը,  որից  հետո գործատուի  հետ  պայմանագիր կնքել: Ռուսաստանի  Դաշնության  տարածքում   պայմանագրի  հիման վրա աշխատող ՀՀ  քաղաքացիներից  չի  պահանջվում  ներկայացնել  ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության  և օրենսդրության հիմունքների իմացությունը հաստատող  փաստաթղթեր:

Կարդացեք նաև

Back to top button