


Սյունիքի մարզի Քաջարանի բժշկական կենտրոնում վերջերս հայտնաբերված հեպատիտ Ց-ով վարակի դեպքերին է այսօր անդրադարձել ՀՀ առողջապահությա նախարարությունը: Ըստ փոխնախարար Վահան Պողոսյանի՝ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով դեպքի առթիվ բոլոր հանգամանքներն ուսումնասիրելու համար: Նախարարության կողմից հանձնարավել է հետազոտել 2014 թվականին վիրահատված 191 հիվանդներին ու բուժանձնակազմին՝ հայտնաբերելու վարակի աղբյուրը: Հանձնաժողովը երեկ Քաջարանից բերել է արյան նմուշներ՝ այստեղ հետազոտություններ անցկացնելու համար: Քննչական վարույթի արդյուքնում պարզվել է, որ հիվանդանոցում խախտվել են սանիտարահիգիենիկ և բժշկական գործիքների վարակազերծման կանոնները: Հայտնաբերված վարակն արդյո՞ք բարձիթողի վիճակի արդյունք չէ: Հարցերի պատասխանները՝ «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում:




