Հասարակություն

Թարգմանական գրականությունը՝ մեծ կապ համաշխարհային գրականության և հայ ընթերցողի միջև

sonahakobyan

Վերջին տարիների թարգմանական գրականության ձեռքբերումների և Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված առաջիկա ծրագրերի մասին են այսօր խոսել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը և Երևանի Գրողների Միության նախագահ Աբգար Ափինյանը: Վերջինս նշել է, որ վերջին տարիներ թարգմանական գրականության մեջ  բավականին մեծ թիվ են կազմում հատկապես գերմանացի գրողների գործերը: Այս առումով լավագույն թարգմանություն է ճանաչվել  գերմանացի գրող Բերնհարդ Շլինգի «Ընթերցողը»:

 


Թարգմանական գրականությունն առաջին հերթին ստեղծում է մեծ կապ համաշխարհային գրականության և հայ ընթերցողի միջև: Այս առումով առանձնանում են հատկապես վերջին տարիների թարգմանական գրականության ձեռքբերումները: Ցեղասպանության հարյուրամյակին ընթառաջ հայերենով են թարգմանվել նաև Հայոց Եղեռնի վերաբերյալ օտարազգի գրողների մի շարք գործեր: Ներկայացնելով վերջին տարիների թարգմանական գրականության ձեռքբերումները Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը նշեց, որ բավականին մեծ թվով գրքեր են թարգմանվել հատկապես գերմաներենից:  Ի դեպ, թարգմանական գրականության վերջին տարիների լավագույն արժեք է ճանաչվել հենց գերմանացի գրող Բերնհարդ Շլինգի «Ընթերցողը» վեպը:

Կարևորելով թարգմանական գրականության դերը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելն իր հերթին նշեց, որ այս գիրքն ու հայկական իրականությունը ունեն նմանություններ: Գիրքը բարոյական պատասխանատվություն է պահանջում մարդկանց գործած հանցանքների համար:

«Գիրքն առաջին հերթին 2 մարդկաց սիրո պատմությունն է: Գրքի երկրորդ մասում ներկայացվում է, թե ինչպես են մարդիկ վերաբերվում իրենց անցյալին: Գիրքը շատ կարևոր է նաև այն առումով, որ ներկայացնում է գերմանական հասարակության առերեսումն իր անցյալի հետ»:

Այս նույն գրքի հիման վրա ի դեպ նկարահանվել է նաև ֆիլմ, որը 2008 թվականին արժանացել է Օսկարի: Մրցանակի արժանացավ նաև «Ընթերցողը» գրքի թարգմանչուհին՝ Գայանե Գինոսյանը: Թարգմանչուհուն և «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրենին պատվոգրերը հանձնեց անձամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանը:

Back to top button