
Հունվարի 23-ին` Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի փոքր սրահում տեղի կունենա հալեպահայ Սոսե Պարոնյանի՝ ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրաբերած ձեռագրերի և հնատիպ գրքերի՝ Հայաստանի գլխավոր ձեռագրապահոցին փոխանցելու հանդիսավոր արարողությունը:
Սոսե Պարոնյանի նախնիները մեծ արժեք ներկայացնող գրքերը Խարբերդից Հալեպ են տեղափոխել Հայոց ցեղասպանության արյունալի օրերին:




