Հասարակություն

Քանի դեռ չի պատժվել Ադրբեջանն իր մեղսագործությունների համար

alisagevorgyan
25 տարի առաջ այս օրերին Ադրբեջանի մայրաքաղաքում հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվում էր ամենաիսկական ցեղասպանություն։ Հունվարի 13-20-ը սպանվեցին տասնյակ հայեր: Հայերի ունեցվածքը թալանեցին, իսկ նրանց արտաքսեցին: Բաքվի հայկական սպանդի հերթական տարելիցի առիթով այսօր լրագրողների հետ է հանդիպել Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:

 

 

Քաղաքակիրթ աշխարհն առ այսօր մշուշոտ պատկերացումներ ունի՝ ինչ էր կատարվում 1990 թվականի այս օրերին Ադրբեջանի ինտենացիոնալ մայրաքաղաք Բաքվում: Հունվարի 13-20-ը՝ մեկ շաբաթվա ընթացքում սպանվեցին տասնյակ հայեր: Հազարավոր հայեր ենթարկվեցին ծեծ ու ջարդի, շատերը հաշմանդամ դարձան: Հայերի ունեցվածքը թալանեցին, իսկ նրանց արտաքսեցին: 250 հազար հայ բնակչություն ունեցող Բաքվում հայ չմնաց: «Սև հունվարի ու Խոջալուի մասին ստահոդ պատմություններով Բաքուն ջանք չի խնայում խեղաթյուրեու իրականությունն ու քողարկելու այն, ինչ կոչվում է ցեղասպանություն»,-ասում է ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը՝ մեկ անգամա ևս շարադրելով ադրբեջանահայերի 25 տարինոերի ընթացքում իրենց լուծումը չստացած պահանջները:

Հնարավոր բոլոր միջոցներով Ադրբեջանն ամենատարբեր ատյաններում միշտ փորձել ու փորձում է պաշտպանել իր այսպես կոչված փախստականնրի շահերը։ Փախստականներ, որոնք ժամանակին բավականին շահավետ պայմաններով իրենց բնակարանները փոխանակում կամ վաճառում էին, որից հետո միայն հեռանում Հայաստանից։ Փոխարենը ջարդերից մազապուրզ եղած Ադրբեջանից բռնագաղթաց մեր հայրենակիցները այս տարիների ընթացքում որևէ փոխհատուցում չեն ստացել ՝ ոչ նյութական, ոչ բարոյական, ոչ էլ մարդկային կորուստների դիմաց:

«Հայերի թողած ունեցվածքը  կազմում է 100 միլիարդ ԱՄՆ դոլար, եւ Ադրբեջանը պարտավոր է այն փոխհատուցել»:

Ըստ Գրիոգորի Այվազյանի՝ քանի դեռ այս իրադարձությունները չեն դատապարտվել ու չեն ստացել համարժեք իրավական գնահատական Բաքուն՝ արբեցած անպատժելիությունից, կշարունակի իր ռազմատենչ քաղաքականությունը:

Կարդացեք նաև

Back to top button