Ինչու է խոսվում միայն երկու եւ ոչ՝ երեք հանցագործությունների մասին
Մինչ Գյումրին հրաժեշտ է տալիս դաժանորեն սպանված Ավետսիյանների ընտանիքի վերջին՝ կրտսեր անդամին՝ 6-ամսյա Սերյոժային, նախաքննությանը զուգահեռ հասարակության գրեթե բոլոր անդամները փորձում են սեփական ուժերով գտնել բազում հարցերի պատասխանները: Այդպես, օրինակ՝ եթե պաշտոնապես հայտարարվում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կատարած երկու հանցանքի մասին, ապա երրորդը նույնպես կա: Եվ սա մեկ մարդ չէ, որ հայտարարում է: Դեռ հին հարցերի կողքին այսօր արդեն առաջ են գալիս նաեւ նոր հարցեր: Եվ ընդհանրապես՝ հարց է, թե ինչպես են այս իրադարձություններից հետո զարգանալու հայ-ռուսական հարաբերությունները: Բայց սա միակ առաջնային հարցերը չեն, որ փորձում ենք հասկանալ. օրեր շարունակ կորուստներ ենք կրում նաեւ սահմանում: Գյումրու սահմռկեցուցիչ սպանդին անդրադարձել է նաեւ Հայաստանի Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը: Նրա խոսքով՝ Գյումրիում կատարված ճիվաղային ոճրագործության հետ կապված հարցերը բավականին շատ են, որոնք առաջին հերթին պետք է հստակեցվեն ու պարզաբանվեն: