

Այսօր երեկոյան Արմավիրի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում թեմի հոգևորականները հոգեհանգստի կարգ են կատարել՝ ի հիշատակ Գյումրիում ոճրագործության զոհ դարձած փոքրիկ Սերյոժայի և Ավետիսյանների ընտանիքի անդամների: Բազմաթիվ արմավիրցիներ մոմեր են վառել և աղոթել նրանց համար: Բոլորն էլ պահանջել են , որ ոճրագործը պատժվի Հայաստանում և ոճրագործության դրդապատճառներն ամբողջությամբ բացահայտվեն:
Արմավիրը սգում է Գյուրմրիում ոճրագործության զոհերին և իր զորակցությունը հայտնում Ավետիսյանների հարազատներին: Երեկ հանգչեց Ավետիսյանների տան վերջին ճրագը: 7 օր մահվան դեմ պայքար տված 6 ամսական Սերյոժայի կյանքը չհաջողվեց փրկել: Նրա և իր ընտանիքի անդամների մահը դարձավ համազգային վիշտ: Այսօր երեկոյան Արմավիր քաղաքի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում Արմավիրի թեմի հոգևորականները հոգեհանգստի կարգ են կատարել ի հիշատակ փոքրիկ Սերյոժայի և Ավետիսյանների ընտանիքի անդամների :
Բազմաթիվ արմավիրցիններ լուռ իրենց հարգանքի տուրքն են մատուցելև մեկական մոմեր վառելով՝ աղոթել նրանց հոգիների փրկության համար:
Արմավիրի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին մարդաշատ էր, այստեղ էին նաև Արմավրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Աժ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, մտավորականներ, քաղաքացիներ: Արմավիրի մարզից գրող հրապարակախոս Ռաֆայել Սահակյանը խորը վշտով ցավում Ավետիսյանների ընտանիքի կորուստը, որը մեր պետության հիմքի մի մասնիկն էր.
,,Ոճրագործը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ մեր երկրում և մանրազնին քննությամբ պետք է բացահայտվեն պատճառները,,: Շատերն այն կարծիքին են, ռուս ոճրագործը մենակ չի եղել:
,,Հայ և ռուս իրավապահ մարմինների համատեղ հետաքննությամբ կբացահայտվեն ոճրագործության իրականացման դրդապատճառները,,- համոզմունք հայտնեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Աժ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը նույնպես հույս հայտնեց ոճրագործության ամբողջությամբ բացահայտման համար և համոզված է և սա այլ ուժերի ներգործությամբ է իրականացվել՝ սեպ խրելու հայ և ռուս բարեկամության մեջ: Եթե չլիներ Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի և պատգամավորի միջամտությունը, ում ժողովուրդն անվերապահորեն հավատում է, ապա դեպքերն այլ ընթացք կունենային, տուժածներն էլ՝ շատ:
Ողջ Արմավիրն է պահանջում արդար դատավարություն, որը պետք է իրականացվի միայն Հայաստանում, հայ իրավապահների կողմից: Արմավիրցիները ի նշան հարգանքի մեկական մոմ վառեցին եկեղեցում և եկեղեցու բակում, օդապարուկներ բաց թողեցին երկինք, տարբեր մակագրություններով՝ դու պետք է ապրեիր, փոքրիկ հրեշտակ, քո կյանքը չհաջողվեց փրկել և այլ մակագրություններ:
Փոքրիկ Սերյոժա դու միացար քո մայրիկին ու գտար ընտանիքդ երկնքում: Լույս իջնի հոգուդ հրեշտակ:




