Քաղաքական

Ինչպես է օգտագործում Գյումրու ողբերգությունը ադրբեջանական զինուժը

hasmikmartirosyan
Գյումրու ողբերգությունն օգտագործում է ադրբեջանական զինուժը՝ ներթափանցման փորձեր կատարելու միջոցով: Հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ է կատարվել սահմանի երկյանքով ՝ 8 տարբեր ուղղություններով: Ցավոք, հրադադարի
պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը: Սահմանային իրավիճակը Ռադիոլուրի հետ զրույցում ներկայացրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

 

 

Ադրբեջանական զինուժը հունվար ամսին ակտիվացրել է իր նախահարձակ գործողությունները սահմանի երկայնքով, սակայն համարժեք պատասխան ստանալով հետ է շպրտվում ելման դիրքեր: Հերթական փորձն է կատարվել հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով շուրջ 220 անգամ: Ավելին, այս անգամ չհանդարտվելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ 2000 կրակոցի արձակմամբ, մեկ օրվա ընթացքում սահմանի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է 8 հետախուզադիվերսիոն գործողություն, որոնք ժամանակին հավաստանշվել են ՊԲ-ի կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել: Հետախուզա- դիվերսիոն գործողության փաստը հաստատում է նաև ԼՂՀ ՊԲ-ը:

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը: ԼՂՀ նախագահի մամուլի պատասխանատու Դավիթ Բաբայանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց, որ դիվերսիոն ներթափանցամն փորձը կամ փորձերն արտառոց չեն, քանի որ հակառակորդը կամ թշնամին միշտ էլ դիմում է այդպիսի քայլերի:

«Ինքն իր էությամբ դիվերսիոն, ֆաշիստական պետություն է, իսկ Ֆաշիստական պետությունները միշտ էլ դիմում են այդպիսի արգրեսիվ քայլերի: Արդյուքնում ստեղծվել է մի յուրահատուկ իրավիճակ, երբ ալիևյան կլանը կամ Ադրբեջանը արտաքին ասպարեզում ագրեսիայի թիրախ են դարձնում Արցախն ու Հայաստանը, իսկ ներքինում՝ կողոպտում են սեփական ժողովրդին, և հետապնդում քաղաքական ակտիվիաստներին»,-ասում է Դավիթ Բաբայանը: Անդրադառնալով միջազգային հանրության ոչ համարժեք պատասխանին, կամ էլ լռությանը, որն էլ ավելի է բարդացնում Արցախի կարգավորման բանակցային գործընթացը, Արցախի նախագահի մամալո խոսնակը նշեց.

«Նման քաղաքականություն վարելով՝ թշնամին փորձում է ահաբեկել Արցախին, ՀՀ-ը: Հայությունը ցույց տալով, որ սահմանամերձ շրջանններում ապրելը վտանգավոր է: Չի բացառվում, որ շարունակի նման ահաբեկչական գործելաոճը: Բնական է, որ չի ստացվելու, քանի որ մենք պետք է լինենք միասնական և էլ ավելի ուժեղ, և թշնամուն ագրեսիայից զերծ պահելու համար ապացուցենք, որ մենք ավելի ուժեղ ենք, և այդպես էլ անում ենք: ԼՂՀ դիմել է ԵԱՀԿ-ին: Բակո Սահակյանը նախօրեին հանդիպել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայցուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ, և նշել, որ Ադրբեջանի նման պահվածքը վտանգում է ոչ միայն տարածաշրջանային իրավիճակի կայությունը, այլև սպառնում  է միջազգային հանրությանը, և անհրաժեշտ է ավելի կոշտ քայլեր ձեռնարկել: Մենք ագրեսորին իր տեղը դնում ենք սեփական ուժերով, սակայն միջնորդ երկրներն այդ հարցում պետք վարեն սեփական կոշտ քաղաքականությունը»: 

«Կոշտության որոշակի դրսևորումներ կան»,-միտքը շարունակում է Դավիթ Բաբայանը և մատնանշում միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների արձագանքն ալիևյան կլանի կատարած չարաշահումներին, սակայն նկատում, որ հրապարակումները բավական չեն, հարկավոր է կոշտ դիրքորշման արտահայտումը հասանելի դարձնել ոչ միայն շահադիտական և մարդասիրական մղումներից ելնելով, այլ՝ ագրեսորին հասանելի լեզվով:

Ըստ Դավիթ Բաբայանի, այդուամենայնիվ, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձերը պատահական չեն՝ Գյումրիի սահմռկեցուցիչ իրադարձությունների ֆոնին, քանի որ այս օրերին Հայաստանը սգում է անմեղ զոհերի հիշատակը, իսկ անկայունությունը բերում է թշնամու նախահարձակության:

«Թշնամին օգտագործում է նման զարգացումները: Նա տեսնում է, որ Գյումրու դեպքերը ցնցել են ամբողջ Հայաստանն ու Արցախը, շիկացած է մթնոլորտը,  և ասում են հարմար պահ է, սկսենք այստեղից էլ վնաս տալ: Եվ նման քաղաքականությանը հետամուտ է եղել թշնամին»:

Կարդացեք նաև

Back to top button