Հասարակություն
Սերյոժայի հոգեհանգիստն այսօր
Այսօր Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում տեղի կունենա Ավետիսյանների ընտանիքի 7-րդ անդամի՝ երեկ մահացած 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգիստը, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 21-ին տեղի կունենա հուղարկավորությունը:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 17:02-ին փոքրիկ Սերյոժայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ՝չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումների: