
Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով գերատեսչության կայքի համապատասխան տեղեկությունը: Նա Երևանում է Գյումրու զանգվածային սպանության հետաքննությունը համակարգելու համար: Հայտարարության մեջ հստակեցվում է, որ Բաստրիկինը «համակարգելու է ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի առնչությամբ ռազմական քննիչների աշխատանքը՝ քրեական գործի հետաքննության առումով»:




