

1975 թվականին կազմավորվեց նորագույն զինյալ պայքար՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը՝ ԱՍԱԼԱ-ն: ԱՍԱԼԱ-ի պատմությունը նորագույն ժամանակաշրջանի հայոց ազատամարտի կարևորագույն էջերից է: Բանակի գերագույն նպատակն էր թուրքական բռնակալից ազատագրված ու օրինական տերերին վերադարձված տեսնել Արևմտյան Հայաստանը: Նպատակին հասնելու համար բանակը 1975 թվականից մինչև 1991 թվականները իրագործել է մոտ 400 գործողություն, որոնք էլ, ԱՍԱԼԱ-ի մարտիկները համարում են հաջողված, քանի որ դրանք ուղղված են եղել աշխարհին ինչ որ բան հասկացնելուն և արդյունքում շատ ու շատ եվրոպական երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Վաղը գաղտնի բանակը տոնելու է իր կազմավորման 40-ամյակը:




