Գյումրու սպանդի մեջ օսմանյան ձեռագիր կա. Զարուհի Փոստանջյան
«Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունեցող իրավահարաբերությունները կարգավորվում են ոչ միայն ռազմաբազայի առկայության մասին համաձայնագրով, այլեւ 1992թ.-ին կնքված պայմանագրով, որը վերաբերում է սահմանապահ զորքերին: ՌԴ-ն խախտել է հենց այս միջազգային պայմանագրի դրույթները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Գյումրիում մի ամբողջ ընտանիքի դաժան սպանությունը տիպիկ օսմամյան ձեռագիր է համարում Զարուհի Փոստանջյանը: «Երեք սերունդ են վերացրել՝ տատ-պապ, ծնողներ ու ժառանգներ, սա հատուկ է օսմանյան կայսրության՝ եղեռագործի ձեռագիր է»:
Խոսելով ՀՀ նախագահին ուղղված հրավերի եւ մեր երկրի ղեկավարի արձագանքի մասին՝ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը հետեւյալ տեսակետն է հայտնել.«Նախագահի պատասխանը շատ արագ եղավ, թեպետ բավականին երկար էր, կոռեկտ էր, սակայն, դիպուկ էր ու տեղին»: Թուրքագետը կարծում է, որ նման զգայուն իրադարձության նկատմամբ կլինի նաեւ Արեւմուտքի արձագանքը եւ առաջիկա օրերին դա կտեսնենք: Ըստ Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի՝ այդ արձագանքը կլինի առավելաբար քննադատական, հատկապես որ՝ միջազգային հարթակներում Թուրքիայի հեղինակությունն արդեն իսկ բավականին վիճելի է ու էականորեն նվազ:
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը Էրդողանի քայլը անսպասելի է համարում՝ չնայած, որ հայտնի է՝ թուրքերը բավականին երկար ժամանակ են պատրաստվում 2015-ին: Նպատակը հայերիս համար հստակ է՝ փորձել ստվերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները: