

Գյուրիում առաջացած լարված իրավիճակը հանդարտեցնելու համար այսօր եւս մեկ անգամ գզացմունքայնություն չդրսեւորելու եւ սառը դատելու կոչ է արել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Մամուլի ասուլիսի ժամանակ, ի դեպ, մարզպետը զանգ է ստացել 102 ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինկուց: Նա տեղեկացրել է, որ ռազմակայանի սպայական անձնակազմը պատրաստվում է դրամահավաք կազմակերպել Ավետիսյանների ընտանիքի հարազատներին բացի բարոյականից, նաեւ ֆինանսական աջակցություն տարամադրելու համար: Մարզպետ Ցոլակյանը հրաժարվել է նմանատիպ օգնությունից:




