Հասարակություն

Ալ. Ամարյան.«Դեպքը կրոնական շարժառիթով դրդված սպանություն դիտարկելը սխալ է»

aidaavetisyan
Գյումրիում 102-րդ ռազմաբազայի  ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից կատարված ոճրագործության վերաբերյալ այսօր իր մեկնաբանություններ է ներկայացրել «Քայքայիչ պաշտամունքներից  տուժածների օգնության և վերականգնողական» կենտրոնի  ղեկավար Ալեքսանդր Ամարյանը, ով  նշել է, որ  պետք է պարզել  կատարված սպանության շարժառիթները: Քանի որ Պերմյակովը,  լինելով խարիզմատիկ եկեղեցու հետևորդ, կարող է  հոգեկան շեղումներ ունենալ և  լինելով կրոնական էքստազի մեջ՝  կատարել ամեն ինչ, նույնիսկ այսպիսի սպանություն: Սակայն դեպքը վերագրել կրոնական շարժառիթներից կատարված, անիմաստ է համարել Ամարյանը:

 

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող   ռուս սահմանապահ  Վալերի Պերմյակովի ծնողները,  խարիզմատիկ եկեղեցու՝«Հավատ,  հույս,  սեր» հովիվներ են: Ըստ Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի՝ «Հիսուսի փրկություն» կոչվող վերադաս եկեղեցին էլ գտնվում է հենց Չիտա քաղաքում: Այս եկեղեցու հետևորդները  հունվարի 3-ից մինչև 23-ը Սուրբ Դանիելին նվիրված պահք են պահում, իսկ այդ ժամանակահատվածում էլ կատարվել է ոճրագործությունը: Ամարյանի  խոսքով՝ իրավապահ մարմինները պետք ուշադրություն դարձնեն  մի քանի հանգամանքի վրա:

Խարիզմատիկ եկեղեցու հետևորդները,  ըստ Ամարյանի, երկար ժամանակ ծառայելով եկեղեցում, կարող են ստանալ նաև հոգեկան շեղումներ և լինելով կրոնական էքստազի մեջ, ունակ են  կատարել ամեն ինչ, նույնիսկ այսպիսի սպանություն, սակայն կատարվածին ճիշտ բնութագիր տալու համար պետք է լինեն համապատասխան մասնագետներ:  Սակայն դեպքերը վերագրել կրոնական շարժառիթներից բխած, Ամարյանը սխալ է համարում, քանի որ կատարվածը սպանություն է և հենց այդպես էլ պետք է այն  դիտարկել:

Ամարյանի խոսքով՝ դեպքերից հետո լարվածություն նկատվեց ոչ թե անձի, այլ Ռուսաստանի դեմ՝ անտեսելով կրոնականը: Իսկ այս շարաժռիթով  կատարված  հանցագործությունը  Ամարյանի ձևակերպմամբ ձեռնտու է շատերին:

Back to top button