Հասարակություն

Սերյոժա Ավետիսյանի համար հաշվեհամար է բացվելու

Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունվարի 12-ի ողբերգական դեպքերից ողջ մնացած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի համար հաշվեհամար է բացվելու՝ Գյումրու քաղաքապետարանի անմիջական հսկողության տակ:

Հաշվեհամարը հասանելի կլինի հունվարի 19-ին, ինչի մասին կտարածվի համապատասխան հաղորդագրություն: Խնդրում ենք զգուշանալ  ողբերգությունը սեփական շահերին ծառայեցնող դրամահավաքի, հաշվեհամարներ բացելու տարբեր անհատների և կազմակերպությունների հայտարարություններից, քանի որ Գյումրու քաղաքապետարանն անմիջականորեն համագործակցում է Ավետիսյանների ազգականների հետ և բոլոր քայլերը փոխհամաձայնեցված են՝  ավելորդ շահարկումներից և կեղծիքներից խուսափելու համար:

Back to top button