Հասարակություն

Ժողովուրդը հոգնել է ստից եւ թափանցիկության պահանջ ունի. Նիկոլայ Ծատուրյան

alisagevorgyan
«Գյումրեցիներն այսօր փողոցում են, որովհետև ազնիվ են և մեծ ցանկություն ունեն վերականգնելու իրենց արժանապատվությունը», -ասում է ծնունդով Գյումրեցի,  «Ալմաստ» համույթի գեղարվեստական ղեկավար, թառահար Արտեմ Խաչատուրը: Գյումրեցիների երեկվա ցասմանն անդրադառնալով ՝ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն էլ նշել է. «Ժողովրդին հեշտությամբ կարելի էր հանգստացնել, եթե ամեն ինչ  կատարվեր ավելի թափանցիկ»:

 

 

«Ռազմաբազան ժողովրդին պաշտպանելու և ոչ թե նրա գլխին պատուհաս դառնալու համար է». Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ողբերգության առնչությամբ այսօր հայտարարեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանը: Գյումրեցիների երեկվա ցասմանն անդրասդառնալով՝ արվեստագետը նշեց. «Ժողովրդին հեշտությամբ կարելի էր հանգստացնել, եթե ամեն ինչ կատարվեր ավելի թափանցիկ: Ըստ նրա՝ մարդիկ հոգնել են ստից, ճշմարտությունն իմանալու պահանջ կա»:

Ըստ Նիկոլայ Ծատուրյանի՝ գյումրեցիների դժգոհության ակցիաներն արդարացի են ու անհրաժեշտն, բայց դրանք պետք կազմակերպված լինեն, որպեսզի արդյունք տան, միմյանց դեմ ուղղված բռնությունը ոչ մի լավ բան չի խոստանում,-ասում է արվեստագետը:

«Գուցեև ոչ այնքան կարզմակերպված, բայց գյումրեցիներն այսօր փողոցում են, որովհետև ազնիվ են և մեծ ցանկություն ունեն վերականգնելու իրենց արժանապատվությունը», -ասում է ծնունդով գյումրեցի «Ալմաստ» համույթի գեղարվեստական ղեկավար, թառահար Արտեմ Խաչատուրը.«Այսօր ես  ամաչում եմ, որովհետև զգում եմ ինձ անտեր իմ իսկ երկրում»:

Back to top button