Հասարակություն

Լիտվայի դեսպանատան որոշումը` ՀՀ-ում Շենգեն վիզայի վերաբերյալ

Հունվարի 15-ից Լիտվայի Հանրապետության դեսպանությունը Երևանում սկսել է համագործակցել Մուտքի արտոնագրերի տրամադրման նորաբաց կենտրոնի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան մամուլի ծառայությունը: Դիմումները Շենգենյան մուտքի արտոնագրեր ստանալու համար դեպի Էստոնիա, Դանիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Իսպանիա կարող են ներկայացվել Մուտքի արտոնագրերի տրամադրման կենտրոն առանց նախնական գրանցման:

Դիմումների և բոլոր պահանջվող փաստաթղթերի տրամադրման ձևաչափը մնում է անփոփոխ: Ավելի մանրամասն տեղեկություններ՝ http://am.mfa.lt.:

Back to top button