Քաղաքական

Հայոց Ցեղասպանությանը նվիրված Շառլի Էբդո- ի ծաղրանկարները

ԱՄՆ հայ դատի հանձնախումբը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է Շառլի Էբդո երգիծական շաբաթաթերի կողմից արված երեք լուսանկար` նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Ծաղրանկարների հեղինակները Ստեֆան Շաբրոնյեն , Բերնար Վերլակն ու Ռենալ Լյուզյեն են:

Առաջին ծաղրանկարում Օսմանյան կայսրության զինվորը հարցնում է գեներալին.
«-Մենք չենք պատրաստվում ցեղասպանություն իրականացնել չէ՞, իմ գեներալ:
-Այսօր` այո, իսկ մեկ դար անց այն կլինի Դյեդոնեի կատակը»:

Լյուզյեի ծաղրանկարը հրապարակվել էր 2015 թվականի հունվարին, իսկ նրանում ֆրանսիացի կատակերգու դերասան Դյեդոնեի ակնարկն էր այն մասին, որ «հայերի ցեղասպանությունը այնքան իրական է, որքան Սանտա Կլաուսը»:

Հաջորդ ծաղրանկարում, որի հեղինակը Շաբրոնյեն է, հետևյալ գրառումը կա. «Թուրքական բանակը սպանում է 35 քուրդ գյուղացու, որից մեկն ասում է. «Այստեղ ինչ-որ բան ճիշտ չէ, նրանք հավանաբար մեզ շթոփել են հայերի հետ»:

Ծաղրանկարը նույնպես տպագրվել է 2015 թվականին, երբ լուրեր տարածվեցին, որ Թուրքիան հարձակվում է քրդերի վրա, Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային աջակցելու փոխարեն:

Բերնար Վերլակի ծաղրանկարում պատկերված է Գեզի այգու պահպանման համար մղված բողոքի ցույցերը, որը հեղինակը համեմատել են Հայոց ցեղասպանության հետ: Նկարում Ռեջեփ Թայիփ Էրդողանն ոստիկանությանն ասում է. «Կարող եք կրակել, պատկերացրեք, որ նրանք հայեր են»:

Կարդացեք նաև

Back to top button