
լրացված ժամը 15.39-ին
Գյումրին այսօր հրաժեշտ տվեց Ավետիսյանների ընտանիքին: Հուղարկավորությունը տեղի ունեցավայսօր՝ ժամը 13.00-ին: Մինչ այդ, ողջ Գյումրին Սբ Նշան եկեղեցում հրաժեշտ էր տալիս դաժանաբար սպանված Ավետիսյաններին: Երկու տարեկան երեխան ամբողջովին ծածկված էր փափուկ խաղալիքներով ու ծաղիկներով` ի նշան ընդհատված մանկության: Հուղարկավորությանը մասնակցել են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ:




