

Գյումրու սպանված ընտանիքի միակ ողջ մնացած անդամի՝ 6 ամսական Սերյոժայի մոտ աննշան դրական փոփոխություններ են նկատվում, կառավարության նիստի վերջում, պատասխանելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին, ասաց ԱՆ Արմեն Մուրադյանը: Երեխային սկսել են զոնդով կերակրել, ասաց նախարարը եւ հավելեց, որ առաջիկա օրերին եւս շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը:
Բժիշկները շարունակում են կայունացնել հեմոռագիկ շոկի հետևանքով երեխայի գլխուղեղի սնուցման խանգարման և այտուցի պատճառով առաջացած վիճակը:




