
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Գյումրեցի ընտանիքի դաժան սպանության մեղավոր Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու, ողբերգության առնչությամբ Հայաստանում սգո օրեր հայտարարելու պահանջով այսօր՝ հունվարի 14-ին, մոմավառության ակցիայից հետո Ազատության հրապարակից տասնյակ քաղաքացիներ «Սգո երթով» շարժվեցին դեպի նախագահական նստավայր։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են Հայաստանում հայտարարել սգո օր և հեռացնել ռուսական 102-րդ բազան Գյումիից: ինչպես հաղորդում է «Ռադիոլուրի» լրագրողը, նախագահական նստավայրից քիչ առաջ դուրս է եկել Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը եւ պատասխանել լրագրողների հարցերին:
Նշենք, որ առաջիկա օրերին բողոքի ակցիաներ են նախատեսում անկացնել նաեւ Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ:




