
Վաղը՝ հունվարի 15-ին, ժամը 18:00-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում կկայանա Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի մամուլի ասուլիսը:
Ջեյմս Ապատուրայը Երեւանում հանդիպումներ է անցկացնելու ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի եւ պաշտպանության նախարարի հետ:
Ջեյմս Ափաթուրայը կայցելի նաեւ Ադրբեջան: Այս մասին Trend-ին հայտնել են ՆԱՏՕ-ի մամլո գրասենյակում: Մամուլի գրասենյակում այցի ստույգ ժամկետ չեն նշել:




