
Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կարող է կայանալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:«Հուսով ենք, որ նախարարները կհանդիպեն և կքննարկենառաջընթացի ուղիները», — ասել ամերիկացի միջնորդը:
Ուորլիքը հույս է հայտնել, որ նախագահները կկատարեն անցյալ տարվա հոկտեմբերին Փարիզում ստանձնած պարտավորությունները և կշարունակեն շփումները:«Անցյալ տարվա ընթացքում բազմիցս բռնությունների ականատես եղանք, որոնցից յուրաքանչյուրը շփման գծի ողջ երկայնքով լարվածություն է առաջացնում և կարող է հանգեցնել կողմերի միջև լարվածության վտանգավոր աճի», -ԱՊԱ գործակալությանն ասել է ամերիկացի միջնորդը: Ուորլիքը ընդգծել, որ ցանկացած ռազմական գործողություն չի կարող ի չիք դարձնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերը:
Նա ընդգծել է, որ որևէ ռազմական գործողություն կարող է ի չիք դարձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը: Ուորլիքը նաև նշել է, որ տարածաշրջան միջնորդների հերթական այցելության ժամկետները դեռ որոշված չեն:




