ԿարևորՀասարակություն

Գյումրու սպանության վարկածները

annamartikyan
լրացված ժամը 21.05-ին

 

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ դեպքի առթիվ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ,- տեղեկացրել է Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Խումբը ղեկավարում է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Նրանք մեկնել են դեպքի վայր, նրանց հետ նաեւ գնացել են հատուկ ստորաբաժանումներ», ասել է Աշոտ Ահարոնյանը: Մեր թղթակցի տեղեկացմամբ, Գյումրիում հայտարարված է ուժեղացված հսկողություն, քանի որ ենթադրվում է, որ հանցագործը զինված է:
Ուժեղացված հսկողություն է սահմանվել քաղաքի դպրոցների, սպասարկման օբյեկտների մոտ, բնակիչներին հորդորում են փողոց դուրս չգալ: Տեղեկությունների համաձայն, զինվորականը մենակ չի եղել, հանցագործությանը մասնակցել են այլ անձինք ևս։ Ըստ նախնական տեղեկությունների, երկու կամ երեք հոգի։ Առայժմ նրանցից ոչ մեկը ձերբակալված չէ, Գյումրիում խուճապը ժամ առ ժամ աճում է։

Կարդացեք նաև

Back to top button