Քաղաքական

Շավարշ Քոչարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Հունվարի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինին: Հանդիպմանը երկուստեք խորը մտահոգություն հայտնվեց` հունվարի 12-ին Գյումրիում կատարված Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ:

Ռուսաստանի դեսպանը դեպքի առնչությամբ հայտնեց իր ցավակցությունը և նշեց, որ ռուսաստանյան կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Նա ընդգծեց, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը լիովին համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ և աջակցություն ցուցաբերում գործի քննությանը:

Back to top button