
Այսօր Գյումրիում տեղի ունեցած ողբերգության առիթով Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ցնցված ենք Գյումրու սարսափելի ողբերգությունից: Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Ցավակցում ենք զոհերի հարազատներին ու մտերիմներին:
Այդ սարսափելի հանցագործությունը կատարողները պետք է կրեն ամենախիստ պատիժը: Ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները իրականացնում են անհրաժեշտ քննչական պրոցեդուրաները, որոնց նպատակն է՝ կատարվածի օբյեկտիվ ու բազմակողմ հետաքննությունը:
Քննչական խմբերը կոորդինացնում են իրենց ջանքերը՝ լիովին համապատասխան Հանրապետության տարածքում 102-րդ ռազմական բազայի գտնվելու պայմանների մասին Համաձայնագրին»:




