Քաղաքական

Հայաստանը՝ ռիսկային շրջանում

annanazaryan
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը 2015-ը  անորոշություններին հարմարվելու տարի է համարում: Նա անդրադարձել է այս տարվանից սկսված Ադրբեջանի առավել ագրեսիվ հարձակումներին ու նշել, որ  չափազանց ռիսկային շրջան է սպասվում:

 

Այլևս չկա ղարաբաղյան բանակցայի գործընթաց,  միջազգային հանրության համար թիվ 1 հարցը Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ հարձակումը կանխելն է, համոզված է վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Չկա որևէ մեկն ով կարծում է, թե արցախյան խնդիրը 2015-ին հնարավոր է խաղաղ կարգավորվի:

Տարվա հենց սկզբի օրերից սկսված ու երեկր արդեն  Տավուշի մարզ հասած հակառակորդի դիվերսիոն գործողության հետևանքները ցույց են տալիս, որ իրավիճակը թեժանում է ոչ միայն Արցախի, այլև ՀՀ տարածքում:

«Տավուշում տեղի ունեցածը ավելի քան դիրքային պատերազմ է, ուզում են տեսնել, թե որքանով են տեր կանգնում ԵՏՄ-ից հետո: Եթե այսօր պատժամիջոցներ չկիրառվեն, հետո ավելի վատ կլինի»:

Իրավիճակի սրմանը կնպասստի նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ինչից ուշադորթյունը շեղելու նպատակով Թուրքիայի հրահրմամբ Ադրբեջանն ավելի ատիվ գործողությունների կդիմի: Մի խոսքով  չափազանց ռիսկային շրջան է սպասվում եւ ՀՀ պետք է պատրաստ լինի՝ ըստ վերլուծաբանի:

Ստյոպա Սաֆարյանը, ի դեպ, անդրադառնալով որոշ հայ վերլուծաբաների նոր ի հայտ եկած դիրքորոշմանը, թե ՀՀ պետք է դուրս գա բանակցային գործընթացից , ասաց, որ դա առաջին հերթին ձեռնտու է Թուրքիային, որը ձգտում է միջնորդ դառնալ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում:

Վերլուծաբանը Ադրբեջանի վերջին օրերի ագրեսիան նաև պայմանավորում է Հայաստանի ԵՏՄ անդամակցությամբ: Նրա կարծիքով՝ Բաքուն փորձում է ճշտել, թե որքանով Մոսկվան «տեր կկանգնի» Հայաստանին: Իսկ ԵՏՄ անդամակցությամբ, Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, պաշտոնական Երևանը ստիպված կլինի ադապտացվել անորոշություններին, քանի որ շատ հարցեր՝ ի թիվս մաքսային ձևակերպումների, դեռևս հստակեցված չեն:

Կարդացեք նաև

Back to top button