

Գյումրիում՝ Մյասնիկյան փողոցի տներից մեկում, որտեղ սպանել էին ընտանիքի 6 անդամներին, հայտնաբերել են մի քանի ամսական մի երեխայի: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցից Ռադիոլուրին հայտնել են, որ երեխային բերել են ծայրահեղ ծանր վիճակում, նրա կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վերք էր, այժմ վիրահատում են:
Երեխային գտել են մոր դիակի վրայից, երեւի ոճրագործին թվացել է, թե նա եւս մահացած է, մինչդեռ երեխան շնչելիս է եղել: Որեւէ այլ փաստաթուղթ կամ տվյալ առայժմ հայտնի չէ:
Հիշեցնենք` սպանվել են հայրը, մայրը, դուստրը, որդին, որդու կինը ու թոռը: Նախնական տեղեկություններով՝ սպանողը ռուս զինվորական է, որը ծառայում էր ռուսական ռազմակայանում: Ոճրագործության մեջ կասկածվողը այժմ փախուստի մեջ է, նրա մոտ զենք կա:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի պարզաբանումները դեպքի վայրից:




