ԿարևորՔաղաքական

Արտգործնախարար Նալբանդյանը մասնակցել է Փարիզում կայացած միասնության երթին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում այսօր մասնակցել է ահաբեկչության և անհանդուրժողականության դեմ պայքարում միջազգային հանրության միասնությունը խորհրդանշող միասնության երթին՝ նվիրված Ֆրանսիայի մայրաքաղաքում հունվարի 7-9-ը իրականացված ահաբեկչությունների զոհերի հիշատակին։

Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

Երթին մասնակցելու նպատակով Փարիզ են ժամանել շուրջ հինգ տասնյակ պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, արտգործնախարարներ։

Երթից առաջ Ելիսեյան պալատում պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Ֆրանսիական Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, Ֆրանսիայի ղեկավարին փոխանցելով ՀՀ Նախագահի ցավակցությունները, հայ ժողովրդի զորակցությունը և համերաշխությունն է հայտնել բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին։

Back to top button