
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը խստորեն դատապարտել է այսօր Փարիզում «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Խստորեն դատապարտում ենք հունվարի 7-ին Փարիզում «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչությունը, որի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհեր կան։ Մեր ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին, իշխանություններին, «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությանը և զոհվածների հարազատներին: Ծայրահեղականների նման զարհուրելի գործողությունները որևիցե արդարացում չունեն և ևս մեկ անգամ ցույց են տալիս ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի առավել համախմբման անհրաժեշտությունը»:




