
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝
ժամը 9:45-ի դրությամբ, գետնաբուքի և վատ տեսանելիության պատճառով
դժվարանցանելի են Ապարան-Արագած, Արագած-Արթիկ ճանապարհահատվածները, իսկ
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Թալինում, Տաշիրում, Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Արագածում,
Ապարանում, Ստեփանավանում, Դիլիջանում տեղում է ձյուն:
Հանրապետության մյուս շրջաններում ամպամած եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում
են աղով, ավազով մշակման աշխատանքներ:




