Հասարակություն

Որոշ ծառայություններ այս օրերին աշխատում են ուժեղացված ռեժիմով

lianaeghiazaryan
Հանրապետությունում այս օրերին աշխատում են մի շարք ծառայություններ, որոնց վրա ոչ միայն Ամանորի տոնական ու արձակուրդային տրամադրությունը չի տարածվում, այլեւ դրանք աշխատում են ուժեղացված ռեժիմով՝ պահպանելու մեր դիրքերի ամրությունը, հայ քաղաքացու անդորրը, ապահովելով առողջական խնդիրներ ունեցողներին օգնությունն ու արտակարգ պայմաններում հայտնված քաղաքացիների օգնությունը: 

 

Ամանորն ու արձակուրդը ժամանակ չեն հարցնում, սա ոչ մեր դիրքերի ամրության, ոչ էլ առողջական խնդիրների մասին մոռանալու ժամանակ չէ: Նախատոնական և տոնական օրերին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում զգոնությունն ավելի է մեծանում: Իսկ սահմանին կանգնած զինվորներին անձամբ շնորհավորելու և ամանորյա նվերներ հանձնելու համար այս օրերին սահմաններում են պետական մի շարք պաշտոնյաներ:

Դժվար եւ անկանխատեսելի պահերին մեր քաղաքացիներին օգնության հասնելու համար տոն օրերն աշխատանքային պայմաններում են անցկացնում ամենակարեւոր ծառայությունների աշխատակիցներ` շտապօգնություն, ոստիկանություն, 911 փրկարար ծառայություն: Առողջական խնդիրները ժամանակ չեն հարցնում, անտեսում են նաեւ նոր տարին, ուստի Շտապօգնության ծառայությունում նույնիսկ տոներին էլ աշխատանքը չի դադարում: ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը տոնական օրերին կաշխատի շուրջօրյա ռեժիմով: Քաղաքացիներին հուզող հարցերին կտրվեն պարզաբանումներ, խնդիրներին` լուծումներ. խոստանում է գերատեսչությունը:  Նախարարն էլ իր հերթին է խոստանում՝ ծառայության աշխատանքը կլինի իր անմիջական հսկողության ներքո:  52 88 72 հեռախոսահամարով կամ  [email protected]   էլեկտրոնային հասցեով բողոքները լսելի կլինեն:

Հանրապետությունում տարվա առաջին օրերին եղանակային կտրուկ անակնկալներ չեն սպասվում, բայց տարատեսակ ճանապարհային ու այլ պատահարների ինչպես ողջ տարի ատրաստ է արձագանքել 911 փրկարար ծառայությունը: Ամանորի շրջանում ոստիկանությունն էլ աշխատում է  ուժեղացված ռեժիմով: Իրավապահ մարմինները բնակչությանը կոչ են անում այս օրերին հնարավորին չափ զգուշանալ հնարավոր կողոպուտներից, քանի որ տոնական տրամադրությունից եւ ամանորյա խառնաշփոթից գրպանահատները կարող է փորձեն օգտվել: Երեւանի քաղաքապետարանն էլ փորձել է հոգ տանել տոնական օրերին բնակիչների տեղաշարժն ապահովելու ուղղությամբ:

2012թ. հունվարի 1-ից մինչեւ 8-ը ներառյալ ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքի ավարտը սահմանվել է ժամը 24:00-ը: 2012թ. հունվարի 9-ից ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի ամենօրյա գրաֆիկով: Հայտարարություն ունի նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:  Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված՝ առկա են որոշակի իրավական հետևանքներ:  2015թ. հունվարի 2-ից սկսած Հայաստանի Հանրապետության տարածք կարող են ներմուծվել անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքատեսակներ արտադրող, վերամշակող և պահպանող միայն այն ընկերությունների այն ապրանքատեսակները, որոնք գրանցված են ԵՏՄ անդամ պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության երրորդ երկրների ռեեստրում:

Կարդացեք նաև

Back to top button