
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին`
ժամը 10:30-ի դրությամբ, գետնաբուքի պատճառով դժվարանցանելի են
Արթիկ-Արագած, Լանջիկ-Սառնաղբյուր, Քուչակ-Ապարան ճանապարհահատվածները և
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները:
Ուժեղ բքի և անբավարար տեսանելիության պատճառով երկկողմանի շարունակում է
փակ մնալ Վարդենյաց լեռնանցքը:
Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել այդ ճանապարհից:
Աշոցքում, Ապարանում, Արագածում, Բուժականում, Արթիկում, Սևանում,
Թալինում, Մարալիկում, Հրազդանում, Սպիտակում, Ստեփանավանում ձյուն է
տեղում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից
ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ
տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ
տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:




