
Այսօրվանից՝ հունվարի 2-ից Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), որի մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Գրում է ՏԱՍՍ-ը: Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել էր 2014 թ-ի հոկտեմբերին:
Եվ չնայած Հայաստանը դարձավ միության լիիրավ անդամ, սակայան մինջեւ այս տարեվերջ Հայաստսանը ԵվրԱզէսի գործադիր մարմնում կներկայացվի կներկայանա փոքր կազմով` մինչ նրանց լիազորությունների ավարտը:
ԵՏՄ-ի տարածք ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի բաշխման գործընթացում Հայաստանի մասնաբաժինը կկազմի 1.13%: Միաժամանակ Բելառուսի բաժինը կկրճատվի` 4.7%-ից մինչև 4.65%, Ղազախստանինը` 7,3%-ից մինչև 7,25%, Ռուսաստանինը կվազի` 88%-ից հասնելով 86,97%:
Ծառայությունների ոլորտում Հայաստանը ԵՏՄ անդամների պայմանավորվածություններին կմիանա ընդհանուր հիմունքներով, իսկ առևտրի ոլորտում նախատեսված է աստիճանական անցում ԵՏՄ-ի միասնական մաքսային սակագնին (մինչ 2022թ.):
Մինչ 2022թ. Հայաստանը կկարողանա կիրառել ԵՏՄ-ի դրույքներից տարբեր մաքսատուրքեր մի շարք ապրանքների համար, այդ թվում` մսի և մսամթերքի: Մինչ 2020թ. հանրապետության համար կգործի առանձին սակագին որոշ կաթնամթերքի, ձվի, մեղրի, իսկ մինչ 2019-ը` մրգերի որոշ տեսակների եւ ընդեղենի համար:
Մինեւ 2018թ-ը Հայաստանը զրոյական մաքսատուրք կկիրառի բենզինի համար, իսկ միասնական մաքսային սակագնին անցում կկատարի 2020-ին: Նույն սկզբունքով կկարգավորվի նաև մաքսատուրքն օրգանական և ոչ օրգանական քիմիայի, դեղորայքային արտադրանքի, ներկերի, կենցաղային քիմիայի, կաշվի և նմանատիպ այլ արտադրանքների համար:
ԵՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ Հայաստանը բանակցություններ կսկսի Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ` ԱՀԿ շրջանակներում իր պարտավորությունների փոփոխությունների վերաբերյալ: Հայաստանի ներկա պարտավորությունները չեն տարևածվում ԵՏՄ մյուս անդամ պետությունների վրա:
Հայաստանի ԵՏՄ անդամակցության վերաբերյալ փաստաթուղթը ստորագրվել էր 2014-ի հոկտեմբերի 10-ին՝ Մինսկում կայացած ԵՏՄ Գերագույն խորհրդի նիստին, որին ներկա էին ՀՀ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:




