Երկու նոր դասասենյակ՝ Կառավարման Ակադեմիայում
Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում «Էլեկտրոնային հանրային կառավարում» և «Էլեկտրոնային բիզնեսի կառավարում» մասնագիտությւոններով ծրագրերի շրջանակներում այսօր բացվել է 2 նոր դասասենյակ, որին մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ծրագրի շրջանակներում ընդունվելով Պետական կառավարման ակադեմիա կամ Եվրասիա միջազգային համալսարան՝ դիմորդը միաժամանակ դառնում է և հայաստանյան և և լիտվական բուհի ուսանող՝ մեկ կիսամյակ սովորելով Վիլնյուսում, երեք կիսամյակ՝ Երևանում:
Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում «Էլեկտրոնային հանրային կառավարում» և «Էլեկտրոնային բիզնեսի կառավարում » մասնագիտությւոններով ծրագրերի շրջանակներում այսօր բացվեց 2 նոր դասասենյակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ: Ծրագրի գլխավոր նպատակը ապագա կառավարիչների և հանրային ծառայողների կրթության համար անհրաժեշտ պայմանների և կրթական ծրագերի ստեղծումն է, ՝ կարևորելով այս նախաձեռնությունը, նկատեց ԿԳ նախարարը:
Այս ծրագիրը կբարձրացնի նաև հանրային կառավարման ակադեմիայի մրցունակությունը կրթական շուկաներում, նկատեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ նախագահի աշխատակազմը մեծ ուշադրություն է դարձնում ակադեմիայի աշխատանքներին: Վիգեն Սարգսյանը կարծում է, որ 2015-ին կավարտվեն նաև ակադեմիայի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները:
Այսպիսով՝ «Էկեկտրոնային հանրային կառավարում» և «էլեկտրոնային բիզնես կառավարում» մասնագիտություններով դրամաշնորհային ծրագիրը մեծ հնարավորություն է ընձեռում ապագա ուսանողներին եվրոպական կրթական ծրագրերով ուսումնառություն անցնելու և ցանկության դեպքում շարունակելու Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանում: Ընդունվելով Պետական կառավարման ակադեմիա կամ Եվրասիա միջազգային համալսարան՝ դիմորդը միաժամանակ դառնում է և հայաստանյան և և լիտվական բուհի ուսանող՝ մեկ կիսամյակ սովորելով Վիլնյուսում, երեք կիսամյակ՝ Երևանում: Ուսումնառության ավարտին ուսանողը կստանա 2 դիպլոմ՝ եվրոպական և հայկական, ինչը միջազգայնացման ճանապարհին բավականին կոնկրետ քայլ է շոշափելի արդյունքերով: