

Այսօր բնապահպաններն ամփոփել են 2014 թ ու ձեռքբերումներին զուգահեռ նաև մի շարք բացթողումներ նշել: Դրական որոշ քայլեր նկատելի են, սակայն, մտահոգություններ կան, որ դրանք անավարտ են մնալու: Որպես դրական զարգացում թե Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի Հ/Կ նախագահ Կարինե Դանիելյանը, և թե Բնապահպանական համահայկական ճակատի անդամ Լևոն Գալստյանն առանձնացրել են Արարատյան ստորգետնյա ջրավազանի վերակագնման ուղղությամբ իրականացվող քայլերը: «Լուրջ հարված Սևանին», ոռոգման նպատակով Սևանա լճից ջուր բացթողնելն այսպես է բնութագրել բնապահպան Կարինե Դանիելյանը, ով մայրաքաղաք Երևանում դրական փոփոխություն է համարել աղբահանության նոր օպերատորի մուտքը, սակայն, նկատել, որ աղբամանները չեն բավարարում, դրական է նաև շրջանցիկ ճանապարհների կառուցումը:
Բնապահպաններն ահազանգում են՝ ամբողջ աշխարհում էկոլոգիական ճգնաժամ է՝ տարվա ընթացքում տարատեսակ աղետներն ու հիվանդությունները ոչ թե նվազում են, այլ ավելանում: Սա բնության արձագանքն է՝ մարդկային գործողություններին: Հայաստանն էլ այդ գործընթացներից անմասն չէ, բնությունը շարունակում ենք անխնա ոչնչացնել, Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի Հ/Կ նախագահ Կարինե Դանիելյանը առանձնացնում է անհանգստացնող հարցերը Սևանա լիճը շարունակում անհանգստացնել բնապահպանին, նրա կարծիքով, Սևանա լճից ոռոգման նպատակով ջուր բացթողնելը ճիշտ չէր, վերջին տարիներին Սևանա լճի մակարդակի բարձրացմանն այժմ վնաս ենք հասցնում, ասում է բնապահպանը, ով նաև դրական է գնահատում Արարատյան ստորգետնյա ջրավազանի վերականգնման ուղղությամբ իրականացվող քայլերը: «Փորձենք փրկել Արարատյան ավազանը լավ, բայց արդյունքները կարող ենք տեսնել»:
Բնապահպաններն ու իշխանությունը ընդհանուր հայտարարի չեն գալիս հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հարցում: Հարցը քննարկվում է բոլոր ատյաններում, սակայն, ոլորտը լայն թափով է զարգանում Հայաստանում: «Սա պատահական չէ, ասում է բնապահպանն ու հայտարարում՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միջազգային ֆիանսնական կառույցները նպատակ էին դրել մեր երկրները դարձնել հումքային կցորդ, և դա նրանց հաջողվեց»:
Անկախ բնապահպանների դիտակումներից, հանքարդյունաբերությունը շարունակում է զարգանալ: Ավելին, 2015թ ներդրումների մի մասն էլ ակնկալվում է հանքարդյունաբերությունից: Հայաստանում 460 շահագործվող հանքավայր կա, որից 20-ից ավելին, մետաղական են, շուրջ 80 մետաղական հանքավայրի տրված է ուսումնասիրման իրավունք, եթե պաշարները հաստատվեն, ապագայում կարող են շահագործվել: Բնապահպանական համահայկական ճակատի անդամ Լևոն Գալստյանը վստահ է, թվերը ավելի քան խոսում են, դրանք փոքր Հայաստանի վրա ազդեցություն ունենալ չեն կարող: Ամենապարզ օրինակը Ամուլսարի հանքավայրի շահագործման օրինակն է:
Բնապահպանական համահայկական ճակատի անդամը վստահ է՝ բնապահպանական աղետը կարելի է կանխել՝ միայն էկոգիտակից ժողովրդի միջոցով, որից էլ ենք առայժմ հեռու,«Ժողովուրդն ինքը պետք է տեր կանգնի իր առողջ միջավայրի պահպանմանը»:




