


Որտեղ նշել Ամանորը. տանը, Ծաղկաձորում, թե արտերկրում: Տենդենցները փոխվում են: Տարեց տարի հայերը կորցնում են հետաքրքրությունը ներգնա տուրիզմի նկատմամբ ու նախընտրում արտագնա տուրիզմը: Փոփոխությունները թերևս միայն նախասիրություններին են վերաբերում, գները հայաստանյան հյուրանոցների անփոփոխ են, ավելին՝ տարեց տարի էլ ավելի են աճում: Այդուհանդերձ հյուրանոցներն էլ իրենց պարզաբանումն ունեն. քանի դեռ կան հանգստացողներ և չկան ազատ համարներ, ինչու իջեցնել այդ գները:




