

Հուլիս-օգոստոսյան դեպքերից հետո առաջնահերթ դարձավ Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցը, ինչը հիմք տվեց քաղաքագետներին ու պատերազմում իրենց ավանդն ունեցած հրամանատարներին որոշ առաջարկներ վերանայել, ասաց Կարեն Բեքարյանը:
Ադրբեջանն իր արկածախնդրությամբ հասել է մի վտանգավոր աստիճանի, ինչը չի կարող չանդրադառնալ բանակցային գործընթացի վրա: Ղարաբաղյան խնդրի կարգավորումը աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորեց վերլուծաբան Կարեն Բեքարյանը: Իսկ կոնկրետ եկող տարվա ընթացքում արցախյան խնդիրը անմիջական կապ կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ:
Եվրոպական ինտեգրացիայի ղեկավարը մտավախություն ունի, որ Անկարան Ադրբեջանին անընդհատ կհրահրի: Այդ կերպ Թուրքիան կփորձի միջազգային հանրության ուշադրությունը շեղել ցեղասպանության իրողությունից, ինչը հուշում է, որ Հայաստանը պետք է զգուշավոր լինի:




