Հասարակություն

Արամ Առաջինը հետաքրքրվել է Քեսաբում տիրող իրավիճակով

Քեսաբի մասին լուրեր ստանալուց անմիջապես հետո Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը կապ է հաստատել շրջանի պատասխանատուների հետ: Այս մասին գրված է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջում:

Քեսաբի շրջանի պատասխանատուները վստահեցրել են, որ լրատվամիջոցներով տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և հաստատել են, որ Քեսաբում իրավիճակը հանդարտ է: Միաժամանակ տեղեկացրել են, որ սահմանի թուրքական կողմում զինյալների շարժումներ են նկատել:

Հաշվի առնելով, որ լուրերը մտահոգել են Քեսաբի բնակիչներին, պատասխանատու մարմինները աշխատանք են տանում իրավիճակը հանդարտեցնելու և անտեղի խուճապը կասեցնելու համար:

Արամ Առաջինը շնորհակալություն է հայտնել աջալուրջ աշխատանքի համար: Նա նաև զրուցել է Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանի հետ, ում հետ քննարկել է Քեսաբի իրավիճակը և հայրապետական օրհնություն փոխանցել սիրիահայությանը:

Back to top button