Հասարակություն

Հայաբնակ Քեսաբին կրկին վտանգ է սպառնում

marlenahovsepyan
Հայաբնակ Քեսաբին կրկին վտանգ է սպառնում:«Եռագույնը» գրում է, որ երկու օր առաջ հրթիռակոծվել է Քեսաբի մոտ գտնվող Լեղի ջուր կոչվող անցակետը, իսկ նախօրեին ուշ գիշերը հարձակման վտանգը սպառնացել է նաև բուն Քեսաբին: Բնակչության մեծ մասը, հատկապես կանայք ու երեխաները, լքել են քաղաքն  ու ապաստանել Լաթաքիայում: Ըստ զինվորական աղբյուրների, սահմանակից Թուրքիայի կողմում զինված ապստամբների խմբավորումներ են նկատվել:Հիշեցնենք, որ այս տարվա մարտին զինված ծայրահեղականները գրավել էին Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող Քեսաբը: Հունիսի 16-ին Սիրիայի բանակի ու ԶՈւ գերագույն հրամանատարությունը հայտարարեց, որ մեծ թվով ավազակային կազմավորումների անդամների ոչնչացնելով ու նրանց տեխնիկան ու զենքը շարքից հանելով, բանակային ստորաբաժանումները վերականգնել են անվտանգությունն ու կայունությունը Քեսաբ քաղաքում:

Կարդացեք նաև

Back to top button