

«Միգուցե դուք շփվում եք այն մարդկանց հետ, ովքեր դժգոհ են: Բայց մենք ներկայացուցչական ընտրանք ենք իրականացրել ՝ բոլոր քվոտաներնը պահպանելով ու բոլոր հայանքները ներառելով: Այսինքն՝ սրանք Երևանի պատկերը ներկայացնող տվյալներ են»:
Երևանցիները գնահատել են նաև քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների աշխատանքը: Տարոն Մարգարյանի գործունեությունը 5 բալանոց սանդղակով 4.1 է գնահատվել, վարչական շրջաններից ամենաբարձր գնահատականին արժանացել են Ավանը, Դավթաշենը ու Կենտրոնը, իսկ ամենացածրին՝ Նուբարաշենն ու Աջափնյակը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ով ներկա էր հարցման արդյունքների հրապարակմանը, ամփոփեց՝ արդյուքներն ընդհանուր առմաբ գոհացնող են, իսկ այն հարցերը, որոնք հուզում են երևանցիներին, համահունչ են քաղաքապետարանի ծրագրերին: Օրինակ , աղբահանության հարցն, ըստ Նիկոյանի, 1 տարի անց մայրաքաղաքի բնակիչների հուզող հարց այլևս չի լինի:
«Մեկ ամիս է, ինչ նոր օպերատորը մուտք է գործել, ընդամենը մեկ համյանքում, բայց գործունեությունն արդեն տեսանելի է: Վստահ եմ, որ մայրաքաղաքի բնակիչները 1 տարի հետո աղբահանությունը որպես հուզող խնդիր չեն նշելու»:
Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին. հարցումները պարզել են, որ երևանցիները ավելի գոհ են ավտոբուսներից, քան երթուղայիններից , ընդհանուր առմամբ այս տարի հասարակական տրանսպորտից ավելի քիչ են դժգոհ , քան անցած տարի: 1-ից 5 բալանոց սանդղակով գնահատելով այն՝ հարցվածները 3,6 միավոր են տվել քաղաքային տրանսպորտի ծառայությանը՝ նախորդ տարվա 2,9-ի փոխարեն:
Լրագրողների համար կրկին տարակուսելի այս արդյուքնը, Գելափի ներկայացուցիչը կապեց հանգամանքի հետ, որ տարվա ընթացքում տրանսպորտի գինը չի բարձրացել ու նոր ավտոբուսներ են գործարկվել: Իսկ առաջիկայում կբարձրանա թե ոչ ՝ հարցն արդեն ոչ թե Գելափի ներկայացուչին, այլ փոխքաղաքապետին ուղղվեց: Ուղևորափոխադրող ընկերությունների ներկայացուիչների հետ բանակցությունները դեռ շարունակվում են, պայմանվորվածություն է ձեռք բերվել սպասել մինչև 2015 թվականի հունվարի 15-ը, տեսնել, թե որքանով է կայունանում գազի գինը ու ըստ դրա որոշում կայացնել ՝տեղեկացրեց քաղաքապետի տեղակալը:




