
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Եթե գները մինչև հունվարի վերջ իջնեն ու կայունանան` հանձնաժողովը ըստ այդմ էլ որոշում կկայացնի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նախօրեին ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` անդրադառնալով վերջին օրերին խոսակցություններին, թե դոլարի արժեվորումը անխուսափելիորեն կբերի տրանսպորտի գնի թանկացման:
«Բոլորի համար էլ արդեն պարզ է, որ թանկացումներ տեղի են ունեցել, բայց հանձնաժողովը պետք է հաշվարկներ կատարի,բայց առանց հանրությանը տեղեկացնելու այդուհանդերձ թանկացման չեն գնա: Քաղաքապետը անդրադառնալով մայրաքաղաքի վթարային շենքերի խնդրին՝ ավելացրեց. «Մենք այս տարի արդեն սկսել ենք չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար բնակարաններ կառուցել, մենք 2015թ.-ին լուծելու ենք բոլոր այդ խնդիրները»:




