Հասարակություն

Ցուցահանդես`կրծքով կերակրման թեմայի վրա ապագա և ներկա մայրիկների ուշադրությունը սևեռելու նպատակով

sonahakobyan
«ԿԱՌԼԼԵՎՈՆԻ»  պատկերասրահում այսօր բացվել է «Ես սիրում եմ մայրիկիս կաթիկը» կրծքով կերակրման թեմայով լուսանկարների առաջին ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն է ստեղծել թեմատիկ լուսանկարների պահոց, որը բաց ու հասանելի կլինի բոլորի՝ մասնավորապես ԶԼՄ-ների համար: Ցուցահանդեսի նպատակն է  ապագա և ներկա մայրիկների ուշադրությունը սևեռել կրծքով կերակրման թեմայի վրա՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելով և ընդգծելով կրծքով կերակրման կարևորությունները: Ցուցահանդեսը կշարունակվի նաև վաղը, այնուհետև այն կտեղափոխվի նաև մարզեր, որտեղ ևս խնդիրն արդիական է:  

4 կին լուսանկարիչներին 40 աշխատանքներ, որոնք արտացոլում են երեխային կրծքով կերակրման անհրաժետությունը, կարևորությունն ու ոլորտում առկա խնդիրները, ներկայացված են «Ես սիրում եմ մայրիկիս կաթիկը» կրծքով կերակրման թեմայով լուսանկարների ցուցահանդեսում: Հայաստանում նմանօրինակ առաջին ցուցահանդեսի նպատակն է հասարակության՝ մասնավորապես ապագա և ներկա մայրիկների ուշադրությունը սևեռել կրծքով կերակրման թեմայի վրա՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելով և ընդգծելով կրծքով կերակրման կարևորությունները: Կարևորելով այս նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ի դեմս ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսի,  կարծում է, որ յուրաքանչյուր երեխա կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում պետք է կերակրվի բացառապես կրծքի կաթով:

«Կրծքով կերակրումը պետք է սկսվի լույս աշխարհ գալուց անմիջապես հետո: Իհարկե այն կարող է շարունակվել մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը, սակայն առաջին 6 ամսիներում կրծքով կերակրելը ոչ թե ցանկալի է այլ անհրժեշտ»:

Թեև Հայաստանը նշանակալից առաջընթաց է ունեցել կրծքով սնուցման գործում, մինչև 2010 թվականի տվյալներով առնվազն մինչև 4 ամիս բացառապես կրծքի կաթով կերակրվող երեխաների ցուցանիշը կազմում է մանավորապես 35 տոկոս: 6 լիարժեք ամիս բացառապես կրծքով կերակրվող երեխաների ցուցանիշն ավելի ցածր է: Կրծքով սնուցման մասին օրինագիծով կարգավորվում են երեխաներին կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության` արտադրության, պիտակավորման, վաճառքի, բաշխման, գովազդի, ինչպես նաեւ դրանց մասին իրազեկման եւ տեղեկությունների տարածման հետ կապված հարաբերությունները, նշեց «Մայրիկների ակումբ» հաղորդման հեղինակ Մերի Ներսիսյանը:

Առհասարակ՝ կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, որն ամրագրված է երեխայի իրավունքների կոնվենցիայի 24-րդ հոդվածում: Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել:

Back to top button